Հեծանվարշավ դեպի Մեղրաձոր` Չռիկ ջրվեժ
Նախորդ երեք հեշտ արշավները լավ նվեր էին սկսնակ հեծանվորդների համար: Պատրա՞ստ եք մի փոքր բարդացնել երթուղին: Միայն զգուշացնեմ, որ այդ չնչին բարդացումը հանգեցնելու է հաճույքի, բավարարվածության և լավ տրամադրության խորանարդ աստիճանի բարձրացման: Գնում ենք Չռիկ լողանալու՜: Մրսելու մասին խոսք անգամ չի կարող լինել. խարույկ, խորոված կարտոֆիլ, ընկերական մթնոլորտ և լեռնային օդ: Ո՞վ է մեզ հետ:

Երբ` կիրակի օրը
Հեռավորություն` 90 կմ
Բարդությունը...` հեշտ, դժվար մասը գնացքը կտանի
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, տաք, լողազգեստ և սրբիչ
Եղանակային պայմանները` իդեալական ջերմաստիճան հեծանիվ քշելու համար, հնարավոր է անձրև

Երթուղին հետևյալն է` ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Քանաքեռ կայարան (10 կմ), գնացքով մինչև ք. Հրազդան, Հրազդան - Մեղրաձոր - Չռիկ ջրվեժ (15 կմ), Մեղրաձոր - Հրազդան - Բջնի - Քարաշամբ - Արգել - Նուռնուս - Բյուրեղավան - Երևան (65 կմ)

Հավաքվում ենք ՀՎԶ արհեստանոցում կիրակի օրը, առավոտյան ժամը 7:00-ին, որպեսզի հասնենք գնացքին, որը Քանաքեռ կայարանից շարժվելու է 8:20 -ին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 24 հոկտեմբերի, 2010, 02:00
Ավարտ` 24 հոկտեմբերի, 2010, 14:00
Վայր` Հայաստան