"ՀԵԾԱՆԻՎ+" պաշտոնական կայքի բացում
Շաբաթ օրը կայանալու է այնքան սպասված մեր պաշտոնական կայքի բացման հանդիսավոր արարողությունը ՄԻԺԻ -ի (Այգեձոր 4) գրասենյակում: Արարողության ընթացքում մեր հմուտ դիզայներն ու դեվելոփերը կծանոթացնեն կայքի հնարավորություններին, ֆունկցիոնալությանը, կլինեն վիդեոռոլիկներ, սլայդեր Հայաստանում արդեն 2 տարի ձևավորված հեծանվային շարժման, նրա ակտիվիստների, հեռու մոտիկ հեծանվարշավերի, բազմաթիվ միջոցառումների մասին: Կլինի նաև հյուրասիրություն:

Այս ամենը 13:00 ՄԻԺԻ -ի (Այգեձոր 4) գրասենյակում:

Իսկ մինչ այդ 11:00 - դե իհարկե` հեծանվարշավ քաղաքի կենտրոնական փողոցներով , իսկական հնարավորություն այն բազմաթիվ մարդկանց համար, ովքեր դեռ պատրաստ չեն երկար արշավների , բայց անպայման ուզում են սովորել երթևեկության մեջ վարելուն ու սանձել իրենց երկաթյա նժույգը:

Ուրեմն այսպես.

Մեկնարկ - ՀՎԶ (Լենինգրադյան 31), 11:00
Երթուղի - Լենինգրադյան - Կիևվյան - Օրբելի - Բաղրամյան - Մատենադարան - Կորյուն - Աբովյան - Սայաթ-Նովա - Խանջյան - Թումանյան - Աբովյան - Հրապարակ- Ամիրյան - Մաշտոց - Բաղրամյան - ՄԻԺԻ (Այգեձոր 4)

Ովքեր չունեն հեծանիվ և կցանկանան վարձակալել այն, զանգահարեք Սամվելին 093-426-654 հեռախոսահամարով և եղեք ՀՎԶ արհեստանոցում առավոտյան 10:30
Սկիզբ` 5 հունիսի, 2010, 06:00
Ավարտ` 5 հունիսի, 2010, 12:00
Վայր` Երևան, Այգեձոր 4