Հեծանվարշավ - ուխտագնացություն
Ուխտագնացության մասնակիցները` ծրագրի աջակից կազմակերպությունների անվանումներով դրոշակներով և շապիկներով, կայցելեն Հայաստանի շրջաններում գտնվող 7 եկեղեցի, ուր կվառեն քաղցկեղից բուժվող երեխաների տրամադրած մոմերը և կհավաքեն եկեղեցու մատույցների կենցաղային աղբը: Երեխաները կլինեն միայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Կազմակերպիչ` "Բարեկամության Կամուրջ" Միջազգային Համագործակցության Կենտրոն ՀԿ: Միջոցառմանը աջակցում է նաև "Հեծանիվ+" ՀԿ-ն:

Մե...նք` հեծանվորդներս, կհավաքվենք կիրակի օրը` հոկտեմբերի 17-ին, ժամը 12:30-ին, Մատենադարանի մոտ: Մինչեև ժամը 13:00-ն կպատրաստվենք երթին` կհագնենք շապիկներ, կամրացնենք դրոշակներ: Այնուհետև կշարժվենք դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի, մոմ կվառենք և կշարունակենք մեր երթը դեպի Էջմիածին:

Արշավի բարդությունը` հեշտ:

Մասնակցության համար ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 17 հոկտեմբերի, 2010, 07:30
Ավարտ` 17 հոկտեմբերի, 2010, 13:00
Վայր` Էջմիածին