CCE Armenia 2017 մասնակիցների գրանցում
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Հեծանվորդները հանուն մշակութային փոխանակության» (Cyclists for Cultural Exchange) 2017 թվականի ծրագրերի շրջանակներում իր 3 միջոցառումներից մեկը «Հեծանիվ+» ՀԿ-ի աջակցությամբ իրականացնում է Հայաստանում:

CCE-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2004 թվականին ԱՄՆ-ում (Սանտա Կրուս, Կալիֆոռնիա), և որի նպատակն է նպաստել խաղաղությանը և միջազգային փոխըմբռնմանը հեծանվային ընդհանուր նախասիրություններ ունեցող մարդկանց միջև փոխանակության միջոցով: Կազմակերպության մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել իրենց կայքը՝ http://www.strawberryfields.org/ :

Հայաստանյան ծրագիրը անց է կացվելու այս տարվա հունիսի 15-ից 26-ը: Մասնակցելու են մոտ 20 հեծանվասեր աշխարհի տարբեր երկրներից և 8-9 հեծանվասեր Հայաստանից: Մասնակիցները բոլոր 12 օրերը անցկացնելու են միասին՝ այցելելով Հայաստանի գեղատեսիլ և պատմամշակութային հետաքրքիր վայրեր: Օրերը հագեցված կլինեն միջոցառումներով, քննարկումներով, մասնակիցների ազգային խոհանոցի հյուրասիրություններով և այլն: Ճանապարհի հիմնական մասը անցնելու ենք հեծանիվներով, սակայն ամենաբարդ հատվածները նախատեսված է անցնել ավտոմեքենաներով: Ամբողջ ընթացքում լինելու է ուղեկցող մեքենա, որը կտեղափոխի նաև ամբողջ բեռը (անձնական իրերը և անհրաժեշտ սնունդը): Գիշերելու ենք հոսթելներում, հյուրանոցներում և մեկ օր գյուղական տներում:

Մասնակցության վճարը մասնակիցների համար հաշվարկվել է $800 յուրաքանչյուր անձի համար, սակայն հայաստանյան մասնակիցները կվճարեն գումարի միայն մի մասը՝ մոտ $300, մնացած գումարը «Հեծանիվ+»-ի խնդրանքով կհատուցի CCE կազմակերպությունը: Մասնակցության գումարները ամբողջությամբ ծախսվելու են սնունդի, խմիչքի, հոսթելների/հյուրանոցների, տրանսպորտի, ուղեկցող մեքենայի, թանգարանների տոմսերի, շապիկների, հրաժեշտի խնջույքի և այլ ծախսերի վրա:

Բոլոր ցանկացողներին խնդրում ենք գրանցվել՝ այցելելով հետևյալ հղումով և լրացնելով անհրաժեշտ տվյալները՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSccNfgZc0XXFoTOEudPlJqFXEjtPlKNej6gZlhUl8K7POc6vg/viewform

Գրանցման վերջնաժամկետն է՝ մարտի 15-ը, այնպես որ շտապեք գրանցվել: Հիշեցնենք, որ Հայաստանից ընտրվելու են ընդամենը 8-9 մասնակից:

Միջոցառման հետ կապված ցանկացած հարցով զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Start Time: 27 February, 2017, 20:00
End Time: 15 March, 2017, 23:00
Location: Հայաստան