Վրանային արշավ դեպի Սևան
Ամառային այս տապից փրկվելու և այն վայելելու լավագույն միջոցը ջրային միջոցառումներն են :) Այս անգամ արշավում ենք դեպի կապուտակ Սևանի «Վիշափ» լողափ՝ այնտեղ զովանալու և լճի ափին անմոռանալի գիշեր անցկացնելու :)

Գիշերելու ենք վրաններում, սնունդը տանելու ենք մեզ հետ: Մասնակիցները պետք է ունենան քնապարկեր կամ վերմակներ: Ձեզ հետ ունեցեք լոզազգեստ, արևապաշտպան միջոցներ և տաք հագուստ: Վրանների հարցում պայմանավորվելու համար կապնվեք Սամվելի հետ՝ 093-426-654.

Երևանից դեպի «Վիշափ» լողափ կմեկնենք գնացքով (լողափը գտնվում է 2 կմ Շորժա չհասած), այնտեղ կտեղադրենք մեր վրանները, կանցկացնենք ամբողջ օրը և գիշերը, իսկ հաջորդ օրը հեծանիվներով կշարժվենք դեպի Երևան: Ցանկացողները կարող են Երևան վերադառնալ գնացքով:

Ֆինանսական մասը. 1000 դրամ մեկ ուղղությամբ գնացքի տոմս + 1000 դրամ վճար լողափ մուտք գործելու համար + որոշակի գումար լողափի բարիքներից օգտվել ցանկացողների համար (գարեջուր, կայակ, և այլն): Եթե որոշենք վրաններ խփել հենց Վիշափ լողափում, ապա պետք է վճարենք ևս 1000-ական դրամ: Վրաններ խփելու տեղի հարցը տեղում կքննարկենք և կորոշենք:

Մեկնարկը՝ շաբաթ օրը (հուլիսի 23-ին), առավոտյան 7:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
https://web.facebook.com/HVZarhesta...

Վերադարձը՝ կիրակի օրը (հուլիսի 24-ին):

Կշարժվենք դեպի երկաթգծի «Ալմաստ» կայարան (Զեյթուն), որտեղից գնացքը շարժվում է 8:30-ին: Խնդրում ենք չուշանալ, որովհետև հենց 8:30-ին է շարժվում:

Ամբողջ երթուղին հետևյալն է`
ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Ալմաստ կայարան (10 կմ), գնացքով մինչև Շորժա, այնուհետև վերադարձ՝ Սևանի մայրուղով մինչև Երևան (105 կմ):

Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը՝ թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը՝ թեթև, սպորտային: Ձեզ հետ ունեցեք նաև լողազգեստ, գլխարկ և երկարաթև հագուստ՝ արևից պաշտպանվելու համար: Գիշերները Սևանում միշտ զով են, այնպես որ անպայման ունեցեք տաք հագուստ:
Տրամադրությունը` ջրիկ :)

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Շաբաթ օրը լողափում ոգելից խմիչքի օգտագործումը չի արգելվում, բայց չարաշահել պետք չի :)

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ կամ սաղավարտ վարձակալելու, վրանի և քնապարկերի հարցերը ճշտելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Start Time: 23 July, 2016, 07:30
End Time: 24 July, 2016, 17:00
Location: Սևանա կիճ