Հեծանվարշավ դեպի Գառնու ձոր
Երկարատև դադարից հետո այս կիրակի, ապրիլի 24-ին, արշավում ենք հայաստանյան ամենագեղատեսիլ ձորերից մեկը: Կայցելենք «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը, հետո մեր հանգիստը կվայելենք գետի ափին: Ցանկացողները կարող են թրջվել Ազատ գետի սառը ջրերում, այնպես որ չմոռանաք վերցնել լողազգեստ:

Երթուղին հետևյալն է`
Երևան - Ջրվեժ - Ողջաբերդ - Գեղադիր - Գառնի - Ազատի կիրճ, և վերադարձ:

Մեկնարկը. կիրակի օրը՝ ապրիլի 24-ին, առավոտյան 9:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
https://web.facebook.com/HVZarhestanoc

Հեռավորությունը` 60 կմ
Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` թեթև, սպորտային, լողազգեստ

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ կամ սաղավարտ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 24 ապրիլի, 2016, 09:30
Ավարտ` 24 ապրիլի, 2016, 18:00
Վայր` Գառնու ձոր