Հեծանվարշավ դեպի Էջմիածին
Բոլոր սկսնակ հեծանվորդներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր կարոտել են հեծանիվն ու «Հեծանիվ+»-ի արշավները, հրավիրում ենք շաբաթօրյա հեծանվարշավի դեպի Էջմիածին: Միացե՛ք առողջ կենսակերպը նախընտրող մեր ուրախ խմբին: Գալիք անմոռանալի արշավների ակնկալիքով՝ հեծանվարշավերի սեզոնը հայտարարում ենք բացված՜՜՜ Միայն թե առայժմ չմոռանաք վերցնել տաք ձեռնոցներ :)

Ուշադրություն: Արշավում ենք շաբաթ օրը, քանի որ կիրակի օրը սպասվում են տեղումներ: Շաբաթ օրը կանխատեսվում է բավականին ջերմ՝ ցերեկը +9 աստիճան և առանց տեղումների:

Եվ այսպես, մեկնարկը` շաբաթ օրը, փետրվարի 6-ին, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
https://web.facebook.com/HVZarhestanoc

Հեռավորությունը` 40 կմ
Բարդությունը` ★★☆☆☆, 2/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Հագուստը` տաք, արշավային, սպորտային, ձեռնոցներ:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 6 փետրվարի, 2016, 10:00
Ավարտ` 6 փետրվարի, 2016, 17:00
Վայր` Էջմիածին