Հեծանվարշավ և թռչնադիտարկում
Եվրոթռչնադիտարկումն աշխարհում անց է կացվում երկու օր, այս տարի` հոկտեմբերի 2-ին և 3-ին: Հեծանվաարշավը կսկսվի հոկտեմբերի 3-ին` առավոտյան ժամը 11:00-ին, Կոնսերվատորիայի այգուց, որտեղից կուղևորվենք դեպի Երևանյան լիճ (մեզ կտրամադրեն շապիկ և գլխարկներ, ինպես նաև դրոշ Եվրոթռչնադիտարկում 2010 լոգոյով): Երևանյան լիճ հեծանվորդների ժամանման պահից ի վեր կմեկնարկի թռչնադիտարկումը: Այնտեղ մեզ կմիանան նաև "Երիտասարդ Կենսաբանների ասոցիացիա" Հ...Կ-ի անդամները և բոլոր նրանք, ովքեր ոգևորված են այս միջոցառմամբ և ցանկություն ունեն դիտել թռչուններին:

Երթուղին` Սայաթ Նովա - Աբովյան - Հանրապետության Հրապարակ - Վազգեն Սարգսյան - Երևանի քաղաքապետարան - Ծովակալ Իսակով - Երևանյան լիճ (ԱՄՆ դեսպանատան մոտ):

Հեծանիվ վարձակալողները պետք է ժամը 10:00-ին իրենց անձնագրերով լինեն հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31) :

Մասնակցության համար ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

Թռչնադիտարկման մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ`
EuroBirdWatch 2010 in Armenia/Եվրոթռչնադիտարկում 2010 Հայաստանում
http://www.facebook.com/event.php?eid=161893353824487
Սկիզբ` 3 հոկտեմբերի, 2010, 06:00
Ավարտ` 3 հոկտեմբերի, 2010, 11:00
Վայր` Երևան