Հեծանվային պտույտ Արայի լեռան շուրջ
Այս կիրակի՝ հոկտեմբերի 25-ին, իրականացնում ենք մեր սիրված հեծանվապտույտներից մեկը՝ Արայի լեռան շուրջ:

Երթուղին հետևյալն է`
Երևան - Զովունի - Եղվարդ - Երնջատափ - Արագյուղ - Զորավան - Եղվարդ - Երևան:

Մեկնարկը. կիրակի օրը՝ հոկտեմբերի 25-ին, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
https://www.facebook.com/HVZarhestanoc

Հեռավորությունը` 85 կմ
Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` սպորտային, ունեցեք նաև տաք հագուստ

Մասնակիցները, իրենց իսկ անվտանգության համար, ցանկալի է ունենան դիմացի և ետևի լապտերներ, քանի որ արդեն բավականին վաղ է մթնում:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ կամ սաղավարտ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 25 հոկտեմբերի, 2015, 09:00
Ավարտ` 25 հոկտեմբերի, 2015, 18:00
Վայր` Արայի լեռ