Հեծանվարշավ և Վարդավառ Գառնու ձորում
Այս կիրակի՝ հուլիսի 12-ին, «Հեծանիվ+»-ը հրավիրում է միասին Գառնու ձորում զավանալու և Վարդավառի տոնը նշելու: Չմոռանաք ձեզ հետ վերցնել լողազգեստ և լավ տրամադրություն :)

Երթուղին հետևյալն է`
Երևան - Ջրվեժ - Ողջաբերդ - Գեղադիր - Գառնի - Ազատի կիրճ, և վերադարձ:

Մեկնարկը. կիրակի օրը՝ հուլիսի 12-ին: Հավաքվում են առավոտյան 8:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31):
https://www.facebook.com/HVZarhestanoc

Հեռավորությունը` 60 կմ
Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` թեթև, սպորտային, լողազգեստ

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ կամ սաղավարտ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 12 հուլիսի, 2015, 08:30
Ավարտ` 12 հուլիսի, 2015, 19:00
Վայր` Գառնի