Հեծանվարշավ դեպի Բջնի
Գնացքով մինչև Հրազդան, այնուհետև ձորերով մինչև Բջնի, ուր կըմպենք ընդերքից ժայթքող բնական գազով հանքային ջուր, հետո կմագլցենք Բջնիի բերդը՝ վայելելու մեր հանգիտը և գեղեցիկ տեսարանները, հետո կշարունակենք ձորերով մեր ճամփան դեպի Երևան:

Մեկնարկը. կիրակի օրը՝ հունիսի 21-ին, առավոտյան 7:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
https://www.facebook.com/HVZarhestanoc

Կշարժվենք դեպի երկաթգծի «Ալմաստ» կայարան (Զեյթուն), որտեղից գնացքը շարժվում է 8:30-ին:

Ամբողջ երթուղին հետևյալն է`
ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Ալմաստ (Զեյթուն) կայարան, գնացքով մինչև ք. Հրազդան, մնացած ճանապարհը կանցնենք հեծանիվներով`
Աղբրակ - Բջնի - Քարաշամբ - Արգել - Նուռնուս - Նոր Գեղի - Արզնի - Երևան

Հեռավորությունը` 10 կմ մինչև Ալմաստ կայարան + 50 կմ Հրազդանից Երևան
Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային

Չմոռանաք նաև հեծանիվը զինել լապտերով:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 21 հունիսի, 2015, 07:00
Ավարտ` 21 հունիսի, 2015, 19:00
Վայր` Բջնի