«Անիվով նոր սկիզբ դնենք» հեծանվարշավ-ակցիա
Այս հեծանվարշավ-ակցիան կոչված է սկիզբ դնելու հաշմանդամություն ունեցող երեխաների համար նոր ծառայության կենտրոն ստեղծելուն, որը իրականացվում է «Օգնի՜ր ինձ երջնիկ մեծանալ» երեխաների պաշտպանության օրվան նվիրված հաշմանդամություն ունեցող երեխաների համար բացօթյա միջոցառման շրջանակներում:

"LETS BIKE FOR NEW START" Biking event supporting new program for the starting of the NEW CENTER FOR CHILDREN WITH DISABILITIES. It's held in the frame of 1-st of June -International Day for Protection of Children event "HELP ME GROW HAPPY" for children with disabilities.

Սիրելի հեծանվորդ ընկերներ:
Հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ իրականացնում ենք մեծ միջոցառում-ակցիա՝ նվիրված առավել պաշտպանության կարիքն ունեցող՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին:
Միջոցառումը կազմակերպվում է «Հեծանիվ+» էկո մարզական ՀԿ-ի և «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության հիմնադրամի կողմից: Այն տեղի կունենա մայիսի 31-ին՝ կիրակի օրը, ժամը 10:30-ից, Թումոյի այգում: Կհավաքվենք միասին շուրջ 70 հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների հետ: Կլինեն նաև այլ հյուրեր ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Երեխաները կմնան այգում վայելելու իրենց համար կազմակերպված «ՕԳՆԻՐ ԻՆՁ ԵՐՋԱՆԻԿ ՄԵԾԱՆԱԼ» միջոցառման ուրախ օրը, մինչդեռ մենք ժամը 11-ից կուղեվորվենք Երևան-Էջմիածին-Երևան ՀԵԾԱՆՎԱՐՇԱՎ-ԱԿՑԻԱՆ իրականացնելու:

Հեծանվարշավ-ակցիայի նպատակն է այդ օրը սկսել հաշմանդամություն ունեցող երեխաների հետ միասին և ուշադրություն հրավիրել Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին: Թումոյի այգում սկիզբ առած ակցիան մենք կշարունակենք՝ շրջելով Երևանի կենտրոնական փողոցներով, որից հետո կուղեվորվենք դեպի Էջմիածին: Մենք և երեխաները այդ օրը կրելու ենք հատուկ շապիկներ և դրոշակներ, որոնց վրա պատկերված կլինեն բարերար կազմակերպությունների լոգոները:

Եվ այսպես, կիրակի օրը, մայիսի 31-ին, առավոտյան 10:30-ին, Թումոյի այգում, հրավիրում ենք մասնակցել բոլորին՝ անտարբեր չմնալով փոքրիկ հրեշտակների այդ օրն ուրախությամբ լցնելու և նրանց կյանքի որակը փոխելու հնարավորությանը:

Դեպի էջմիածին հեծանվարշավը դասվում է ամենահեշտերի շարքին, այնպես որ սա լավ հնարավորություն է նաև սկսնակ հեծանվորդների համար:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 31 մայիսի, 2015, 10:30
Ավարտ` 31 մայիսի, 2015, 18:00
Վայր` Էջմիածին