Հեծանվարշավ դեպի Մարգարա
Այս կիրակի, մայիսի 17-ին, «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու հեծանվարշավի դեպի Արաքս գետի ափին գտնվող Մարգարա գյուղ: Հուսով ենք նաև, որ հնարավորություն կընձեռնվի մոտիկից տեսնելու Արաքսը:

Երթուղին հետևյալն է`
Երևան – Էջմիածին – Գրիբոյեդով – Ապագա – Երասխահուն – Մարգարա - Երևան

Մեկնարկը` կիրակի օրը, մայիսի 17-ին, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31)
https://www.facebook.com/HVZarhestanoc

Հեռավորությունը` 80 կմ
Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Start Time: 17 May, 2015, 09:00
End Time: 17 May, 2015, 18:30
Location: Մարգարա