Հեծանվարշավ դեպի Աղվերան
«Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու փարթամ անտառներով և ծաղկաշատ ձորակներով հարուստ հեծանվարշավերից մեկին՝ շնչելու անտառային թարմ օդ և վայելելու հանգիստ գետակի ափին՝ ծառերի զովի ներքո:

Մեկնարկը. կիրակի օրը՝ մայիսի 3-ին, առավոտյան 7:40-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
https://www.facebook.com/HVZarhestanoc

Կշարժվենք դեպի երկաթգծի «Ալմաստ» կայարան (Զեյթուն), որտեղից գնացքը շարժվում է 9:00-ին:

Ամբողջ երթուղին հետևյալն է`
ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Ալմաստ (Զեյթուն) կայարան, գնացքով մինչև ք. Չարենցավան, մնացած ճանապարհը կանցնենք հեծանիվներով`
Չարենցավան - Ալափարս - Արզական - Աղվերան, հետ դարձ` Աղվերան - Արզական - Քարաշամբ - Արգել - Նուռնուս - Նոր Գեղի - Արզնի - Երևան:

Հեռավորությունը` 10 կմ մինչև Ալմաստ կայարան + 60 կմ հեծանիվով մինչև Աղվերան և հետդարձ Երևան
Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 3 մայիսի, 2015, 07:40
Ավարտ` 3 մայիսի, 2015, 18:30
Վայր` Աղվերան