Հեծանվային մարտի 8 - 2015
Այս կիրակի՝ մարտի 8-ին, հրավիրում ենք բոլոր տղաներին և աղջիկներին կանանց տոնը հեծանվարշավով նշելու, բնության հետ շփվելու, միմյանց ուրախություն և ժպիտ պարգևելու:

Կարշավենք Աշտարակում գտվող «Այրուձի» հեծյալ ակումբ, որտեղ հնարավորություն կունենանք ձիերի հետ շփվելու, կերակրելու և, ինչու չէ, նաև հեծնելու: Ակումբի տնօրեն Գագիկ Փարադյանի օգնությամբ բոլոր աղջիկները հնարավորություն կունենան անվճար ձի հեծնելու և վարելու: Չմոռանաք վերցնել ձեր ֆոտոխցիկները, գեղեցիկ և հիշարժան պահեր շատ են լինելու :) Բոլոր ցանկացողները կարող են նաև որոշակի գումար նվիրաբերել ձիերի սննդի համար:

Մասնակցել ցանկացող, սակայն հեծանիվ չունեցող իգական սեռի ներկայացուցիչներին «ՀՎԶ» արհեստանոցը կտրամադրի նաև 10 անվճար հեծանիվ, այնպես որ շտապեք զանգահարել և ամրագրել ձեր հեծանիվը՝ 093-426-654 Սամվել:

Եվ այսպես, մեկնարկը` կիրակի օրը, մարտի 8-ին, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
https://www.facebook.com/HVZarhestanoc

Հեռավորությունը` 40 կմ
Բարդությունը` ★★☆☆☆, 2/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Հագուստը` արշավային, սպորտային, ձեռնոցներ:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Եթե ունեք հարցեր կամ ցանկանում եք գրանցվել անվճար հեծանիվ ստանալու համար, զանգահարեք Սամվելին՝ 093-426-654:
Start Time: 8 March, 2015, 10:00
End Time: 8 March, 2015, 17:00
Location: Աշտարակ