Երևանյան հեծանվազբոսանք
Այս կիրակի՝ մարտի 1-ին, «Հեծանիվ+»-ը հրավիրում է քաղաքային հեծանվարշավով գարնան գալուստը նշելու և երևանյան ամենագեղեցիկ զբոսայգիներից մեկում մեր հանգիստը անցկացնելու: Երթուղին ամենահեշտերից է, այնպես որ այս արշավը լավ հնարավորություն կլինի ինչպես սկսնակ, այնպես էլ ձմեռային քնից արթնանալ ցանկացող հեծանվորդների համար:

Հավաքվում ենք կիրակի օրը՝ մարտի 1-ին, ժամը 10:00, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31)
https://www.facebook.com/HVZarhestanoc

Երթուղին հետևյալն է` ՀՎԶ արհեստանոց - Լենինգրադյան - Ծիծեռնակաբերդի խճուղի - Ծովակալ Իսակովի պողոտա - Բագրատունյաց - Գարեգին Նժդեհի փողոց - Արցախի փողոց - Էրեբունի փողոց - Վարդավառի այգի - Ռոստովյան փողոց - Սասունցի Դավիթ մետրո - Տիգրան մեծ - ՀՀ հրապարակ - Ամիրյան - Մաշտոցի պողոտա - Մաշտոցի պուրակ - թունելով մանկական երկաթուղի - Հրազդանի կիրճ - Կիևյանի կամուրջ - Թումանյանի այգի - Լենինգրադյան

Հեռավորությունը` 30 կմ
Բարդությունը` ★☆☆☆☆, 1/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` սպորտային, արշավային, տաք ձեռնոցներ
Տրամադրությունը` բարձր :)

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ և սաղավարտ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 1 մարտի, 2015, 10:00
Ավարտ` 1 մարտի, 2015, 17:00
Վայր` Երևան