Սուրբ Ծննդյան տոնը Ազատի կիրճում
Հունվարի 5-ից 6-ը իրականացնում ենք Սուրբ Ծննդյան տոնին նվիրված մեր ավանդական հեծանվարշավը դեպի Ազատի կիրճ: Գիշերը մնալու ենք ձորում: Կլինեն ձյուն, կոփում Ազատ գետում, խարույկ, խորոված սունկ, կարտոշկա, փլավ և խորհրդավոր մի գիշեր :) մոմ կվառենք և կտոնենք ծննդյան տոնը:

Մասնակիցները պետք է իրենց հետ ունենան տաք քնապարկ: Վրան վերցնել պետք չէ, գիշերելու ենք տնակում:

Երթուղին հետևյալն է`
Երևան - Ջրվեժ - Ողջաբերդ - Գեղադիր - Ազատի կիրճ, հաջորդ օրը՝ հետդարձ:

Մեկնարկը. երկուշաբթի օրը՝ ամսի 5-ին, առավոտյան 9:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Վերադարձը. երեքշաբթի օրը՝ ամսի 6-ին:
Հեռավորությունը` 60 կմ
Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` սպորտային, տաք, ձեռնոցներ, գլխարկ, լողազգեստ:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654
Start Time: 5 January, 2015, 09:30
End Time: 6 January, 2015, 17:00
Location: Ազատի կիրճ