Անձրևային, ռոմանտիկ և երաժշտական հեծանվարշավ դեպի Էջմիածին
Նորից արշավում ենք Էջմիածին, ու նորից Վահիդենց հյուրընկալ տուն, ուր կենդանի համերգի հնչյունների ներքո կվայելենք տաք թեյ և կանցկացնենք աշնանային հաճելի մի օր:

Եղանակն էլ, կարծես պատվերով, սպասվում է անձրևային, թաց և ռոմանտիկ :)

Երաժշտական գործիքներին ավելացել է նաև այդքան սպասված դաշնամուրը, այնպես որ կբացահայտենք նաև դաշնամուրի հետ սեր ունեցող մեր հեծանվորդներին: Կլինեն նաև ավանդական կոնտրաբասը, ջութակը, ակորդեոնը և կիթառը:

Սնունդը կգնենք տեղում և կցուցադրենք մեր խոհարարական արվեստը:

Հեծանվարշավը դասվում է հեշտերի շարքին, այնպես որ լավ առիթ է նաև սկսնակների համար:

Երթուղին հետևյալն է` Երևան - Փարաքար – Մուսալեռ – Զվարթնոց – Էջմիածին և հետդարձ:

Մեկնարկը` կիրակի օրը, նոյեմբերի 2-ին, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
https://www.facebook.com/HVZarhestanoc

Հեռավորությունը` 40 կմ
Բարդությունը` ★★☆☆☆, 2/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Հագուստը` տաք, սպորտային, ձեռնոցներ:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք մաէստրո Հովհաննիսյանին` 093-426-654:
Start Time: 2 November, 2014, 10:00
End Time: 2 November, 2014, 18:00
Location: Էջմիածին