Հեծանվարշավ + համերգ հեծանվորդների կատարմամբ (դո-սի-դո 3)
Համադրում ենք հաճելին հաճելիի հետ՝ հեծանվարշավ և համերգ հենց մեր հեծանվորդների կատարմամբ: Այս կիրակի կարշավենք Էջմիածին, ուր մեր հեծանվորդ ընկեր Վահիդի տանը կկազմակերպենք համերգ և կնշենք իր իսկ ծնունդը: Հրավիրված են բոլոր հեծանվորդները, համերգը կլինի դասական և ազատ ոճի, բոլոր ցանկացողները կարող են իրենց մասնակցությունն ունենալ: Կլինեն բազմաթիվ երաժշտական գործիքներ՝ կոնտրաբաս, ջութակ, ակորդեոն, կիթառ, շրթհարմոն և այլն:

Սնունդը կգնենք տեղում և կցուցադրենք մեր խոհարարական արվեստը: Լինելու է նաև տոնական տորթ :)

Հեծանվարշավը դասվում է հեշտերի շարքին, այնպես որ լավ առիթ է նաև սկսնակների համար: Հետո հեշտ արշավ ուզեք՝ չի լինի :)

Երթուղին հետևյալն է` Երևան - Փարաքար – Մուսալեռ – Զվարթնոց – Էջմիածին և հետդարձ:

Մեկնարկը` կիրակի օրը, սեպտեմբերի 14-ին, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
https://www.facebook.com/HVZarhestanoc

Հեռավորությունը` 40 կմ
Բարդությունը` ★★☆☆☆, 2/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Հագուստը` թեթև, սպորտային:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք մաէստրո Հովհաննիսյանին` 093-426-654:
Սկիզբ` 14 սեպտեմբերի, 2014, 10:00
Ավարտ` 14 սեպտեմբերի, 2014, 18:00
Վայր` Էջմիածին