Երկօրյա հեծանվարշավ դեպի Թթուջուր, օգոստոսի 30-31
Այս շաբաթ-կիրակի, օգոստոսի 30-ից 31-ը «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու դեպի Թթուջուր երկօրյա հեծանվարշավի: Ամառվա այս վերջին հանգստյան օրերին պատրաստ եղեք վայելելու լեռային մաքուր օդ, վերելքներ և խելահեղ վայրէջքներ, խնձորի այգիներ, երեկոյան խնջույք խարույկի շուրջ և զով գիշեր: Կլինի նաև առավոտյան օծում թթուջրով:

Մասնակիցները պետք է ունենան քնապարկեր, տաք հագուստ և պայմանավորվեն վրանի հարցում: Բոլոր մանրամասների համար զանգահարեք Սամվելին՝ 093-426-654:

Մեկնարկը. շաբաթ օրը՝ օգոստոսի 30-ին, առավոտյան 8:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
https://www.facebook.com/HVZarhestanoc

Հեռավորությունը (գնալ գալով)` 160 կմ
Բարդությունը` ★★★★☆, 4/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` թեթև, սպորտային, ունեցեք նաև տաք հագուստ

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ կամ սաղավարտ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Start Time: 30 August, 2014, 06:00
End Time: 31 August, 2014, 16:00
Location: Թթուջուր