Հեծանվարշավ և գիշեր Թռչկանի գրկում - 2014
Վերջապես՝ տարվա ամենասպասված արշավը, վերադառնում ենք Թռչկանի ջրվեժ, մեր բնաշխարհի եզակի փրկված գանձերից մեկը, ով իր շուրջը հավաքեց բնության նկատմամբ թեկուզ չնչին սեր ունեցող յուրաքանչյուր ոգի: Տեսնել Թռչկանը և չսիրահարվել՝ անհնար է: Ձուլվել զով շիթերին, մաքրվել ու լիցքավորվել անսահման դրական էներգիայով՝ կատարյալ երանելություն:

Երկու օրով կտրվում ենք առօրյա կյանքից ու պոկվում դեպի Թռչկանի գիրկը՝ մաքրվելու ու աստղերի տակ երազելու... Արշավը մաքսիմալ հաճելի դարձնելու ու Թռչկանի մոտ շատ ժամանակ անցկացնելու նպատակով, Երևանից դեպի Գյումրի կգնանք գնացքով, հետո հեծանիվներով կուղևորվենք Թռչկան: Բոլոր բեռները կտեղափոխենք մեքենայով: Կանցկացնենք ուրախ և հետաքրքիր օր, կնստենք խարույկի շուրջ, կգիշերենք, իսկ հաջորդ օրը դեռ կեսօրը չբոլորած կշարժվենք դեպի Երևան:

Ուշադրություն, «Հեծանիվ+»-ը բոլոր կազմակերպչական հարցերը վերցնում է իր վրա: Բոլոր մասնակիցների համար կապահովվեն վրաններ, քնապարկեր, խարույկի փայտ, սնունդ և երեկոյան խնջույք Թռչկանում, թեյ և հետաքրքիր անակնկալ: Վրանները, քնապարկերը, սնունդը և փայտը կտեղափոխի ավտոմեքենան: Թռչկանից վերադառնալիս կլինի նաև ուղեկցող մեքենա:

Քանի որ նախասիրությունները շատ տարբեր են, մասնակիցները իրենց հետ պետք է ունենան ճանապարհի սնունդը (որը կարող են գնել ճանապարհին հանդիպող խանութներից), իսկ Թռչկանում երեկոյան և առավոտյան սնունդը կազմակերպում է «Հեծանիվ+»-ը:

Եթե կլինեն մարդիկ, ովքեր կուզենան գալ իրենց վրաններով, քնապարկերով կամ կուզենան տաք հագուստ բերել, կարող են մինչև ուրբաթ կեսօրը՝ ժամը 12:00-ն իրենց իրերը բերեն թողնեն ՀՎԶ արհեստանոցում:

Արշավին մասնակցության արժեքը՝ ներառյալ գնացքի տոմսը, կազմում է 8.000 դրամ: Բալոր մասնակիցները պետք է գումարը մինչև ուրբաթ օրվա կեսօրը՝ ժամը 12:00-ն, բերեն ՀՎԶ արհեստանոց, որպեսզի մասնակիցների հստակ թիվ ունենանք, պատրաստենք համապատասխան քանակի վրաններ ու քնապարկեր և սնունդի գնումները անենք:

Հավաքվում ենք շաբաթ օրը՝ հուլիսի 19-ին, առավոտյան 7:30-ին, երկաթգծի կայարանի դիմաց՝ Սասունցի Դավթի արձանի մոտ, որտեղից գնացքով շարժվելու ենք դեպի Գյումրի:

Երթուղին հետևյալն է`
1-ին օր. Գյումրի - Մայիսյան - Քեթի - Փոքրաշեն-Թորոսգյուղ - Բաշգյուղ - Փոքր սարիար - Կաքավասար - Թռչկան (55 կմ)
Ճանապարհի մեծ մասը անցնելու ենք արտաճանապարհային տեղանքով ( սարեր- ձորեր)
2-րդ օր. Թռչկան - Մեծ Պարնի - Կաթնաջուր - Լեռնավան - Ջրաշեն - Ծիլքար - Գեղարոտ - Ջամշլու - Ալագյազ - Ռյա Թազա - Ապարան - Քուչակ - Ուշի - Կարբի - Մուղնի - Աշտարակ - Երևան (115 կմ)

Բարդությունը` ★★★★☆, 4/5 (Թռչկանի տակ լողացողների համար՝ ★★☆☆☆, 2/5 :) )
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային, լողազգեստ և սրբիչ + տաք հագուստ

Մասնակցության պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրերին պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Ոգելից խմիչքի ազդեցության տակ հեծանիվ վարելն արգելվում է
4. Մասնակցության վճար՝ 8.000 դրամ, որը կծախսվի կազմակերպչական հարցերի, վրանների, քնապարկերի, այլ անհրաժեշտ պարագաների, սպասարկման, տրանսպորտի, սնունդի և ցախի վրա:

Հեծանիվ վարձակալողներին https://www.facebook.com/HVZarhestanoc
«ՀՎԶ»-ն 2 օրվա համար հեծանիվ և սաղավարտ կտրամադրի հատուկ զեղչային գնով՝ 5.000 դրամ 2 օրվա համար:

Բոլոր մասնակցել ցանկացողները անպայման զանգահարեք Սամվելին՝ 093-426-654 հեռախոսահամարով և պայմանավորվեք բոլոր հարցերի շուրջ:

Հ.Գ. Ոչ մի դեպքում չմոռանաք վերցնել լողազգեստ :)
Start Time: 19 July, 2014, 05:30
End Time: 20 July, 2014, 19:00
Location: Թռչկան