Հեծանվարշավ՝ թթակերություն
Այս կիրակի «Հեծանիվ+»-ը կազմակերպում է հայրենի բնության հրաշալի բարիքներից մեկին՝ անզուգական թթին նվիրված հեծանվարշավ: Կլինի թեթև հեծանվային զբոսանք, այնուհետև անմիջապես ծառերի վրայից կվայելենք թարմ, հյութեղ և քաղցր թութ:

Արշավը դասվում է հեշտերի և համովների շարքին:

Երթուղին հետևյալն է`
Երևան – Նոր Խարբերդ – Մարմարաշեն – Արևաբույր – Մրգավետ – Մխչյան – թթենիներ - հետդարձ Երևան

Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31)
https://www.facebook.com/HVZarhestanoc

Հեռավորությունը (գնալ-գալով)` 50 կմ
Բարդությունը` ★★☆☆☆, 2/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Start Time: 1 June, 2014, 08:00
End Time: 1 June, 2014, 15:00
Location: Մխչյան