Հեծանվարշավ դեպի Դվին՝ ծաղկած ծառերի հետքերով
Այս արշավը նախատեսված էր իրականացնել մարտի 30-ին, սակայն բոլորիս հայտնի է, թե նախօրեից սկսած ինչ անակնկալ մատուցեց եղանակը, և ստիպված եղանք արշավը հետաձգել: Թե ինչքանով են տուժել այգիները և ինչ վիճակում մենք դրանք կգտնեք՝ կտեսնենք դեպի Դվին արշավի մեր երկրորդ փորձից: Այս անգամ ձյուն, կարկուտ և նման արհավիրքներ չենք սպասում :)

Ստորև ներկայացված է միջոցառման նախկին տեսքստը:

Գարունը տեսնելու և շնչելու հեծանվարշավ՜ Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, «Հեծանիվ+»-ը հրավիրում է դեպի Դվինի այգիներ արշավի, ուր այս օրերին ծաղկած ծիրանենիները հագեցնում են օդը իրենց մեղրահոտ բուրմունքով՝ արբեցնելով քնից արթնացած և ծաղկին կարոտած մեղուներին ու բզեզներին:

Այգիների միջով կմագլցենք նաև Դվինի թագավորական պալատի միջնաբերդը, որտեղից բացվող տեսարանները խենթացնում են իրենց գեղեցկությամբ:

Երթուղին հետևյալն է`

Երևան - Այնթափ - Մարմարաշեն - Արևաբույր - Մխճյան - Նշավան - Դվին - Վերին Դվին - Երևան

Մեկնարկը` կիրակի օրը, ապրիլի 6-ին, առավոտյան 09:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
https://www.facebook.com/HVZarhestanoc

Հեռավորությունը` 80 կմ
Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային

Մասնակցելու պայմանները`

1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Start Time: 6 April, 2014, 07:00
End Time: 6 April, 2014, 16:00
Location: Դվին