Հեծանվարշավ դեպի Եղվարդ
Բնության ծաղկման հետ զուգահեռ մեզ սպասվում են հեծանվարշավեր դեպի հայրենի բնաշխարհի ավելի գեղեցիկ և գողտրիկ վայրեր, սակայն մինչ այդ պետք է աստիճանաբար համապատասխան մարզավիճակ ձեռք բերել: Օգտվելով գալիք կիրակի օրը սպասվող հրաշալի արևոտ եղանակից՝ «Հեծանիվ+»-ը այս անգամ հրավիրում է մասնակցելու դեպի Եղվարդ հեծանվարշավի, որի բարդությունը համարվում է միջինից հեշտ: Մինչև Եղվարդ կլինեն վերելքներ, իսկ հետդարձը գրեթե ամբողջությամբ վայրէջքներ են: Եկեղեցի և հուշարձան այցելելուց հետո՝ արդեն արթնացող խոտերին, ջերմ արևի ներքո խաղեր կխաղանք և կվայելենք մեր հանգիստը:

Եվ այսպես, մեկնարկը` կիրակի օրը, մարտի 23-ին, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
https://www.facebook.com/HVZarhestanoc

Հեռավորությունը` 40 կմ
Բարդությունը` ★★☆☆☆, 2/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Հագուստը` արշավային, սպորտային, ձեռնոցներ:

Մասնակցելու պայմանները`

1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Start Time: 23 March, 2014, 09:00
End Time: 23 March, 2014, 16:00
Location: Եղվարդ