Հեծանվային մարտի 8 - 2014
Մարտի 8-ին` կանանց տոնին, լցվենք ու լցնենք մեր շուրջը գեղեցկության և սիրո ալիքներով, և իհարկե` ևս մեկ անգամ քարոզենք առողջ ապրելակերպ:

Հավաքվում ենք շաբաթ օրը՝ մարտի 8-ին, ժամը 11:30-ին, հեծանիվների «ՀՎԶ» արհեստանոցում (Լենինգրադյան 31), որտեղից հեծանվային տոնական կառքի՝ «Princess Mariam» ռիկշայի ուղեկցությամբ կսկսենք մեր հեծանվարշավը: Մասնակցել ցանկացող, սակայն հեծանիվ չունեցող իգական սեռի ներկայացուցիչներին «ՀՎԶ» արհեստանոցը կտրամադրի նաև 15 անվճար հեծանիվ, այնպես որ շտապեք զանգահարել և ամրագրել ձեր հեծանիվը! 093-426-654 Սամվել, https://www.facebook.com/HVZarhestanoc

Հեծանիվներով շրջելու ենք Երևան քաղաքի կենտրոնական փողոցներով: Նախատեսում ենք հետաքրքիր և ուրախ միջոցառում: Տղաների կողմից կլինի նաև տաք պոնչիկ :)))

Եթե դեռ ունեք հարցեր կամ ցանկանում եք գրանցվել անվճար հեծանիվ ստանալու համար, զանգահարեք Սամվելին՝ 093-426-654:
Սկիզբ` 8 մարտի, 2014, 10:30
Ավարտ` 8 մարտի, 2014, 15:00
Վայր` Երևան