Քաղաքային հեծանվազբոսանք
Այս շաբաթ օրը կիրականացնենք սկսնակ հեծանվորդների կողմից այդքան սպասված քաղաքային հեծանվարշավը: Կշրջենք երևանյան փողոցներով, կայցելենք Մաշտոցի այգի, հետո կիջնենք Հրազդանի կիրճ:

Հավաքվում ենք շաբաթ օրը՝ հոկտեմբերի 19 -ին, ժամը 10:00, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31)
https://www.facebook.com/HVZarhestanoc

Երթուղին հետևյալն է` ՀՎԶ արհեստանոց - Լենինգրադյան - Ծիծեռնակաբերդի խճուղի - Ծովակալ Իսակովի պողոտա - Բագրատունյաց - Գարեգին Նժդեհի փողոց - Արցախի փողոց - Էրեբունի փողոց - Վարդավառի այգի - Ռոստովյան փողոց - Սասունցի Դավիթ մետրո - Տիգրան մեծ - ՀՀ հրապարակ - Ամիրյան - Մաշտոցի պողոտա - Մաշտոցի պուրակ - թունելով մանկական երկաթուղի - Զանգվի ձոր - Կիևյանի կամուրջ - Թումանյանի այգի - Լենինգրադյան

Հեռավորությունը` 30 կմ
Բարդությունը` ★☆☆☆☆, 1/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` սպորտային,
Տրամադրությունը` բարձր :)

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ և սաղավարտ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 19 հոկտեմբերի, 2013, 08:00
Ավարտ` 19 հոկտեմբերի, 2013, 14:00
Վայր` Երևան