Հեծանվավազք (Երևան - Երասխ, ...) + բերքի փառատոն
Երևի գիտեք, որ հոկտեմբերի 5-ին անցկացվում ա բերքի (գինու) փառատոն, ու միտք կա հեծանիվներով գնալ Արենի: Կարանք միասին գնանք, մրգից, պոպոքից, պնդուկից ուտենք, գինին խմենք ու գիշերը մնանք Արփի գյուղում, մեր Անդոյի բարեկամների տունն ա: Հետներս մենակ քնապարկ պիտի տանենք, վրանի կարիք չկա: Հետ դառնանք կիրակի օրը:

Հիմա ամենակարևորը, միտք կա նաև մի փոքրիկ թիմային մրցում կազմակերպել՝ Երևանից մինչև Երասխ: Արդեն բավականին շատացել ենք, առանձին արշավական խմբեր են ձևավորվել, բավականին հմտացել ենք, ու հետաքրքիր կլինի մի հատ մեզ սթրես տեստ անենք, տեսնենք ով ինչի ա ընդունակ ու ում կարա ձեռնոց նետի :)

Մրցումը ընկերական ա, ոչ մի գրազ կամ հատուկ մրցանակ չկա, ուղղակի առիթա մի լավ լիցքաթափվելու: Կարծում եմ հետաքրքիր, ադրենալինոտ բան կստացվի, տղերքով մի հատ սխմենք պեդալները ու մեզ քամենք, ի՞նչ կասեք: Համ անհատական կարողությունները կարելի ա դրսևորել համ էլ թիմային ոգի կլինի, իրար օգնելով, ստրատեգիա մշակելով և այլն:

Թիմերը պետք ա բաղկացած լինեն 3 հոգուց ու կարան ներկայացնեն որևէ կազմակերպություն, կամ ուղղակի ինչ-որ անուն ունենան: Մեկնարկը կտրվի Երևանից դուրս գալուց հետո, ֆինիշը կլինի Երասխի կալցեվոյի մոտ:

Երասխում հարմար տեղ կա, կնստենք թան-ման կխմենք, զրուց կանենք մինչև մեր մյուս ընկերները, ովքեր մրցմանը չեն մասնակցում, գան հասնեն Երասխ: Հետո միասին կշարունակենք ճանապարհը դեպի Արենի (կամ ով կուզի հետ կգա կամ ուրիշ տեղ կգնա):

Մասնակցում ենք մեր հեծանիվներով, օրինակ մեր խումբը ոչ մի հատուկ սպորտային հեծանիվ չի վերցնելու: Ու մի կարևոր պայման՝ քանի որ սա արշավականների մրցում ա լինելու, ապա մեր հետ հեծանիվների վրա պետք ա կրենք գոնե մեկ քնապարկ: Էս պայմանը մտցնում ենք նաև որպեսզի անհավասարություն չլինի՝ մեկը բագաժնիկը հանի, մյուսը չհանի և այլն:

Մեր մնացած բեռը (տաք հագուստ, սնունդ և այլն) կարանք փոխանցենք արշավին մասնակից մեր ընկերներին, ովքեր մրցմանը չեն մասնակցում, հետո Երասխում էդ բեռը կվերցնենք:

Մեր ընկերները, ծանոթները կարող են մասնակցել արշավին, ցանկության դեպքում իրանց խումբն էլ կարան կազմեն:


Մի քիչ երկար գրեցի, փորձեցի ներկայացնել ոնց ենք էս ամենը պատկերացնում: Եթե ինչ-որ մտքեր կան գրեք, մեկ էլ ձևավորված խմբերը (հեծանիվների տեսակներով) եկեք գրանցենք:

հ.գ. Միտք կա նաև երկրորդ էտապը անել՝ Քյարքիի պադյոմները, 18 կմ մինչև գյուղ Զանգակատուն: Էդ հիմիկվանից կարանք որոշենք կամ տեղում:

-------
«Հեծանիվ+» թիմ

1. Սամվել Հովհաննիսյան (լեռնային հեծանիվ)
2. Վահե Վարդումյան (հիբրիդ «Kellys Neos 2009»)
3. Անդրանիկ Ասատրյան (լեռնային հեծանիվ)
-------
«Ֆառսաժ 6» թիմ

1. Համո Գևորգյան («Սպուտնիկ»)
2. Վրույր Մարտիրոսյան (լեռնային հեծանիվ «SCOTT Aspect 20»)
3. Ռաֆիկ Մխիթարյան (լեռնային հեծանիվ «SCOTT Aspect 20»)
-------

https://www.facebook.com/events/210527485774755/
Start Time: 5 October, 2013, 05:30
End Time: 6 October, 2013, 18:00
Location: Արենի