Հեծանվարշավ դեպի Օհանավանք, Սաղմոսավանք
Այս կիրակի՝ սեպտեմբերի 15-ին, Սուրբ Խաչի տոնակատարության օրը, ճամփա կընկնենք և կայցելենք մի շարք եկեղեցիներ, իսկ հանգրվանը կլինի հայրենի բնության գեղատեսիլ կիրճերից մեկի՝ Քասախի կիրճի եզրին գտնվող Սաղմոսավանքը:

Երթուղին հետևյալն է`
Երևան - Աշտարակ - Մուղնի - Կարբի - Օհանավանք - Սաղմոսավանք - Երևան:

Մեկնարկը` կիրակի օրը, սեպտեմբերի 15-ին, առավոտյան 09:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
https://www.facebook.com/HVZarhestanoc

Հեռավորությունը` 80 կմ
Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 15 սեպտեմբերի, 2013, 07:30
Ավարտ` 15 սեպտեմբերի, 2013, 16:00
Վայր` Սաղմոսավանք