Մրգառատ հեծանվարշավ դեպի Դվին
Այս կիրակի՝ սեպտեմբերի 8-ին, արշավում ենք դեպի Դվին՝ հայրենի բնության անզուգական բարիքներից մեկի՝ հյութեղ ու բուրումնավետ դեղձի համտեսի: Շատ լավ առիթ նորից միասին հավաքվելու, հեծանիվներով քաղաքից դուրս գալու ու խոտերի վրա մեր հանգիստը վայելելու: Նշենք նաև, որ արշավը դասվում է հեշտերի շարքին:

Երթուղին հետևյալն է`
Երևան - Այնթափ - Մարմարաշեն - Արևաբույր - Մխչյան - Նշավան - Դվին - Վերին Դվին - Երևան

Մեկնարկը` կիրակի օրը, սեպտեմբերի 8-ին, առավոտյան 09:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
https://www.facebook.com/HVZarhestanoc

Հեռավորությունը` 80 կմ
Բարդությունը` ★★☆☆☆, 2/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Start Time: 8 September, 2013, 07:30
End Time: 8 September, 2013, 17:00
Location: Դվին