Հեծանվային պտույտ Արայի լեռան շուրջ
Այս կիրակի՝ օգոստոսի 25-ին, իրականացնում ենք արդեն դասական դարձած հեծանվապտույտներից մեկը՝ Արայի լեռան շուրջ: Ճանապարհը անցնում է բերքատու այգիների կողքով, այնպես որ, հուսով ենք՝ նախորդ տարիների պես, այս անգամ էլ մեզ հյուրասեր մարդիկ կհանդիպեն և կհյուրասիրեն մեզ իրենց հյութեղ բերքից :)

Երթուղին հետևյալն է`
Երևան - Զովունի - Եղվարդ - Երնջատափ - Արագյուղ - Զորավան - Եղվարդ - Երևան:

Մեկնարկը. կիրակի օրը՝ օգոստոսի 25-ին, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
https://www.facebook.com/HVZarhestanoc

Հեռավորությունը` 85 կմ
Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` թեթև, սպորտային

Մասնակիցները, իրենց իսկ անվտանգության համար, ցանկալի է ունենան դիմացի և ետևի լապտերներ:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ կամ սաղավարտ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Start Time: 25 August, 2013, 07:00
End Time: 25 August, 2013, 17:00
Location: Արայի լեռ