Հեծանվարշավ դեպի Օշականի ձոր
Օգոստոսի 18-ին՝ կիրակի օրը, ժամը 09:00-ին, Հանրապետության Հրապարիկց, «Իդեալ Համակարգի» աշխատակիցները հեծանիվներով արշավ-ակցիա են անցկացնում՝ ուղևորվելով դեպի Օշական: «Հեծանիվ+»-ը ողջունում է ընկերությունների հետաքրքրությունը հեծանվային տրանսպորտի նկատմամբ և աջակցում՝ արշավը ավելի հետաքրքիր և անվտանգ դարձնելու համար:

Բոլոր ցանկացողները կարող են միանալ այս արշավին:

Մանրամասները կարող եք կարդալ այստեղ՝ https://www.facebook.com/events/653623704650332/

Երթուղին հետևյալն է`
Երևան – Աշտարակ – Օշական – Դաշտ – Նոր Սասունիկ – Երևան

Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 09:00-ին, Հանրապետության Հրապարիկց (իսկ ով պետք է հեծանիվ վարձի՝ 08:00-ին հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31) https://www.facebook.com/HVZarhestanoc )

Հեռավորությունը` 55 կմ
Բարդությունը` * * - - - , 2/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` սպորտային, վերցնում ենք նաև ուսապարկ: Եթե ցանկանում եք լողանալ, ապա չմոռանաք վերցնել լողազգեստ և սրբիչ:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 18 օգոստոսի, 2013, 07:00
Ավարտ` 18 օգոստոսի, 2013, 15:00
Վայր` Օշական