Հեծանվորդները Դիլիջանի վրանային ճամբարում
Դիլիջանում կազմակերպվում է բնապահպանական-սպորտային ճամբար, որի մասնակիցները Դիլիջանի երեխաներն են: Մենք՝ հեծանվորդներս, ճամբարին կմիանանք շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, կվերադառնանք՝ 28-ին: Ճամբարում կպատմենք «Հեծանիվ+»-ի գործունեության մասին, կխոսենք հեծանիվների, հեծանվարշավների և Հայաստանում հեծանվային շարժման մասին: Ցանկացողներին նաև հեծանիվ վարել կսովորեցնենք:

Մասնակցելու համար պետք է ունենաք քնապարկ կամ վերմակ, ցանկալի է նաև ունենալ վրան: Գիշերելու ենք մեկ գիշեր, անտառում:

Մասնակցելու համար նախօրոք զանգեք Սամվելին և հաստատեք ձեր մասնակցությունը:

Մեկնումը՝ հուլիսի 27-ին, երկաթգծի Ալմաստ կայարանից, ժամը 8:30 (գնացքը այդ ժամին է շարժվում, ուշանալ չի կարելի): Կամ ժամը 7:30 եղեք հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31)
https://www.facebook.com/HVZarhestanoc
այնտեղից միասին կշարժվենք դեպի Ալմաստ կայարան:

Երթուղին հետևյալն է՝
1-ին օր, հուլիսի 27. ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - Ալմաստ կայարան (10 կմ), գնացքով մինչև Ծովագյուղ, այնուհետև Ծովագյուղ - Դիլիջան (30 կմ)
2-րդ օր, հուլիսի 28. Դիլիջան - Սևան -Երևան (110կմ):

Հեռավորությունը` 10 կմ + 30 կմ + 110 կմ
Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը՝ թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը՝ թեթև, սպորտային, գլխարկ, լողազգեստ

Մասնակիցները, իրենց իսկ անվտանգության համար, ցանկալի է ունենան դիմացի և ետևի լապտերներ:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Start Time: 27 July, 2013, 05:30
End Time: 28 July, 2013, 17:30
Location: Դիլիջան