Հեծանվային Վարդավառ Սևանում
Այս կիրակի՝ հուլիսի 7-ին, «Հեծանիվ+»-ը հրավիրում է Վարդավառի տոնը միասին Սևանում նշելու: Երևանից Սևան կմեկնենք գնացքով, այնուհետև կիջնենք թերակղզու լողափը: Վերադարձը կլինի ամբողջությամբ հեծանիվներով:

Եվ այսպես, մեկնարկը կիրակի օրը՝ հուլիսի 7-ին, առավոտյան 7:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
https://www.facebook.com/HVZarhestanoc

Կշարժվենք դեպի երկաթգծի «Ալմաստ» կայարան (Զեյթուն), որտեղից գնացքը շարժվում է 8:30-ին: Խնդրում ենք չուշանալ, որովհետև հենց 8:30-ին է շարժվում: Տոմսի արժեքն է՝ 600 դրամ:

Ամբողջ երթուղին հետևյալն է`
ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Ալմաստ կայարան (10 կմ), գնացքով մինչև Սևանի թերակղզի, այնուհետև վերադարձ՝ Սևանի մայրուղով մինչև Երևան (65 կմ):

Բարդությունը` ★★☆☆☆, 2/5
Սնունդը՝ թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը՝ թեթև, սպորտային: Ձեզ հետ ունեցեք նաև լողազգեստ, գլխարկ և երկարաթև հագուստ՝ արևից պաշտպանվելու նպատակով:
Տրամադրությունը` ջրիկ

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 7 հուլիսի, 2013, 05:30
Ավարտ` 7 հուլիսի, 2013, 17:00
Վայր` Սևան