Կամավորների գրանցում, հեծանվային միջոցառմանը աջակցելու համար
Բոլոր փորձառու հեծանվորդներին, ովքեր լավ են կողմնորոշվում քաղաքային երթևեկության մեջ ու գիտեն երթևեկության կանոնները, «Հեծանիվ+»-ը հրավիրում է մասնակցելու «Ճանաչիր Երևանը» ծրագրի շրջանակներում կազմակերպվող հեծանվային միջոցառմանը, որպես հեծանվային սիրողական թիմերի ուղեկցողներ:

Մասնակցությունը կամավորական սկզբունքներով է, ուղեկցողը պետք է իր խորհուրդներով և հրահանգներով փորձի 5 հոգանոց հեծանվային թիմերի տեղաշարժը քաղաքային փողոցներով ավելի կազմակերպված և անվտանգ դարձնել: Յուրաքանչյուր խմբում լինելու է առնվազն երկու աղջիկ: Թիմերը պետք է հանելուկներ վերծանելով անցնեն Երևանի հինգ վայրերով, հետո բոլորը հավաքվեն միևնույն վայրում: Սպասվում է հետաքրքիր և օգտակար ժամանց, իսկ խմբի ուղեկցողները կստանան խրախուսական հավաստագրեր:

Ցանկալի է, որ ուղեկցողները այդ օրը կրեն «Հեծանիվ+»-ի շապիկներ: Նրանք, ովքեր այդ շապիկներից չունեն և կցանկանան ձեռք բերել, կարող ենք պատվիրել, որ միջոցառման օրը արդեն պատրաստ լինեն:

Միջոցառումը նախատեսված է անցկացնել մայիսի 26-ին:

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև ձեր իսկ թիմերը կազմելու և միջոցառմանը մասնակցելու համար, կարող եք այցելել հետևյալ կայքը՝
http://www.hayasa-yngo.org/ճանաչիր-երեվանը/


Իսկ ուղեկցող կամավորները կարող են գրանցվել՝ զանգահարելով Սամվելին. 093-426-654,
կամ գրելով անձնական հաղորդագրություն՝ http://www.facebook.com/samoxsamox
Սկիզբ` 16 ապրիլի, 2013, 08:00
Ավարտ` 20 մայիսի, 2013, 17:00
Վայր` Երևան