Հեծանվարշավ դեպի Օշականի ձոր
Ջերմ արևը իր ժպիտով արթնացրեց հեծանվարշավերի նոր ալիք, ու մենք, թափը չկորցնելով, բռնում ենք համընթաց քամին ու արշավում մեր սիրելի կանաչ սարերն ու ձորերը: Դվինից հետո հաջորդը Օշականն: Այս արշավը ամենասիրվածներից է և չհոգնեցնողը, իսկ Աշտարակ-Օշական արահետը իրական հեծանվային զբոսանքի հաճույք է պարգևում: Կիջնենք նաև գեղատեսիլ Քասախի կիրճ, ուր կվայելենք մեր հանգիստը, ցանկացողները կարող են նաև գետում լողանալ: Այնուհետև կշարունակենք մեր ուղին և կվերադառնանք Երևան:

Երթուղին հետևյալն է`
Երևան – Աշտարակ – Օշական – Դաշտ – Նոր Սասունիկ – Երևան

Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31)
Հեռավորությունը` 55 կմ
Բարդությունը` * * - - - , 2/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` սպորտային, վերցնում ենք նաև ուսապարկ: Եթե ցանկանում եք լողանալ, ապա չմոռանաք վերցնել լողազգեստ և սրբիչ:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:

հ.գ. խորոված սունկի նախադրյալներ էլ կան :)
Սկիզբ` 14 ապրիլի, 2013, 08:00
Ավարտ` 14 ապրիլի, 2013, 16:00
Վայր` Օշական