Հեծանվարշավ դեպի Դվին՝ ծաղկունքին ընդառաջ
Այս կիրակի՝ ապրիլի 7-ին, արշավում ենք դեպի Դվինի թագավորական պալատներ, ուր այս օրերին ծաղկում է ծիրանենին` արբեցնելով իր մեղրահոտ բուրմունքով: Կմագլցենք նաև միջնաբերդի գագաթի հարթակը, որտեղից բացվում են գեղեցիկ տեսարաններ:

Արշավը դասվում է հեշտերի շարքին` հիմնականում հարթ տեղանք, ուղիղ ճանապարհ:

Երթուղին հետևյալն է`
Երևան - Այնթափ - Մարմարաշեն - Արևաբույր - Մխճյան - Նշավան - Դվին - Վերին Դվին - Երևան

Մեկնարկը` կիրակի օրը, ապրիլի 7-ին, առավոտյան 09:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
https://www.facebook.com/HVZarhestanoc

Հեռավորությունը` 80 կմ
Բարդությունը` ★★☆☆☆, 2/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 7 ապրիլի, 2013, 07:30
Ավարտ` 7 ապրիլի, 2013, 17:00
Վայր` Դվին