Երևանյան հեծանվարշավ/ֆոտոսեսսիա
Այս կիակի արշավում ենք մեր հարազատ Երևանով՝ վայելելու հեծանիվը և նորից հեշեցնելու մեր մասին: Մենք արդեն շատ ենք, մեզ հետ պետք է հաշվի նստել և նպաստել կանաչ, մաքուր և հեծանվային մայրաքաղաք ունենալու մեր ցանկության հետ: Անցած տարվա ընթացքում նվիրյալների եռանդուն աշխատանքի շնորհիվ հիմնվեցին Երևանում առաջին հեծանվային կայանատեղիները, իսկ քաղաքապետարանը փորձ արեց որոշ մայթերին և գետնանցումներում արահետանման ինչ-որ անհասկանալի բան գծել, որից օգտվելը պրակտիկորեն անհնար է: Սակայն օրեցօր շատացող հեծանվորդների պահանջները առկա են, անհրաժեշտ է, որ ստեղծվեն բոլոր համապատասխան ենթակառուցվածքները: Երևանում, ինչպես եվրոպական շատ քաղաքներում է, հնարավոր է հեծանիվ վարել, և դրա վառ ապացույցը հենց մենք ենք: Հիմա շատ լավ հնարավորություն է ընձեռվել գովազդելու մեր պատկերացրած ապրելակերպը, այն ինչ մենք սիրում ենք, ինչը մեզ առողջություն և ուրախություն է պարգևում, և ինչը մենք մաղթում ենք մեր բոլոր համաքաղաքացիներին՝ հեծանիվ վարեք, եղեք առողջ, վստահ ու բնությանը ավելի մոտիկ:

Ինչպես գիտեք, «Սթար» սուպերմարկետների ցանցի հետ իրենց խանութներից մեկի պատերի արտաքին մասից հեծանվային թեմաներով սոցիալական գովազդ տեղադրելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Որպես գովազդի տեղադրման վայր ընտրել ենք Մաշտոցի պուրակին հարող «Սթար» սուպերմարկետը: Սակայն կան ֆինանսական խնդիրներ և «Հեծանիվ+»-ը կազմակերպել է դրամահավաք: Անհրաժեշտ է հավաքել ընդամենը 150.000 դրամ, և այս հրաշալի միտքը միահամուռ ուժերով իրականություն կդառնա:

Միաժամանակ, պաստառները ձևավորելու համար, մեզ անհրաժեշտ են հեծանիվների և հեծանվորդների մասնակցությամբ գեղեցիկ լուսանկարներ և կոչեր: Այդ պատճառով, հրավիրում ենք բոլոր հետաքրքրված անձանց ոչ միայն դրամով, այլ նաև իրենց մտքերով ու հետաքրքիր գաղափարներով մասնակցել այս միջացառմանը:

Եվ այսպես, հեծանվարշավ/ֆոտոսեսսիան կմեկնարկի այս կիրակի օրը՝ մարտի 17-ին, ժամը 11:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31): Հեծանվարշավի ընթացքում անձրև չի սպասվում, կլինի տաք և հաճելի եղանակ:

Երթևեկելու ենք մեր հարազատ փողոցներով, ընթացքում կընտրենք գեղեցիկ վայրեր լուսանկարներ անելու համար: Իսկ ժամը 13:00-ին կլինենք Մաշտոցի պուրակում, ուր կկարողանան իրենց նվիրատվությունները բերել բոլոր նրանք, ովքեր շաբաթվա ընթացքում չեն կարողացել փոխանցել:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի ու միջոցառման հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 17 մարտի, 2013, 10:00
Ավարտ` 17 մարտի, 2013, 14:00
Վայր` Երևան