Դրամահավաք հեծանվային սոցիալական գովազդի համար
Սիրելի հեծանվասերներ: Բոլորիս նպատակն է հեծանիվը ավելի տարածված ու հասարակության համար ավելի ընդունելի տրանսպորտային միջոց դարձնելը։ «Հեծանիվ+» էկո-մարզական ՀԿ-ն արդեն մի քանի տարի է տարատեսակ միջոցառումներ կազմակերպելով իրականացնում է այդ առաքելությունը։ Այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել նորացվող «Սթար» սուպերմարկետների ցանցի հետ սուպերմարկետներից մեկի ցուցափեղկերին հեծանվային թեմայով սոցիալական գովազդ փակցնելու վերաբերյալ։ Ցանցի կողմից տրամադրվում է անվճար գովազդային տարածքը, իսկ ՀԿ-ն պետք է հոգա գովազդի տպման և տեղադրման ծախսերը։

Ինչպես գիտեք «Հեծանիվ+» էկո-մարզական ՀԿ-ն ֆինանսավորվում է միայն կամավոր հիմունքներով և այս ակցիայի շրջանակում բոլորս կարող ենք ունենալ մեր ներդրումը։ Գովազդի տպագրության և տեղադրման ծախսերը հոգալու համար կազմակերպում ենք դրամահավաք: Շեշտենք, որ սա լինելու է ոչ թե «Հեծանիվ+»-ի, այլ առհասարակ հեծանիվի և հեծանվային տրանսպորտի գովազդ:

Բարեգործական ներդրումները կարող եք անձամբ հանձնել Սամվել Հովհաննիսյանին /հեռ՝ 093426654/ կամ փոխանցել հետևյալ հաշվեհամարներից մեկին՝

Procredit Bank Armenia
Aram Tovmasyan
253000000476-0090 AMD,
253040018868-0091 USD,
253000024278-0092 EUR,

ArCa քարտ՝
Artashes Khudoyan
9051210205012044

կամ փոխանցել IDRAM համակարգով՝
IDRAM ID 846885002

Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է հավաքել ընդամենը 150,000 ՀՀ դրամ:
Իսկ նվիրատվությունների ցուցակը պարբերաբար կթարմացվի ու կհրապարակվի:

Հարգանքներով՝
«Հեծանիվ+» էկո-մարզական ՀԿ
Սկիզբ` 9 մարտի, 2013, 11:30
Ավարտ` 18 մարտի, 2013, 12:30
Վայր` Հայաստան