Հեծանվային մարտի 8
Մարտի 8-ին` կանանց տոնին, լցվենք ու լցնենք մեր շուրջը գեղեցկության և սիրո ալիքներով, և իհարկե` ևս մեկ անգամ քարոզենք առողջ ապրելակերպ:

Հավաքվում ենք մարտի 8-ին՝ ժամը 11:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31): Հեծանիվներով շրջելու ենք Երևան քաղաքի կենտրոնական փողոցներով: Սպասվում է ջինջ ու պայծառ, արևոտ եղանակ, ուրախ, տոնական և մարտական տրամադրություն:

«ՀՎԶ» հեծանիվների արհեստանոցը հեծանվարշավի մասնակից իգական սեռի ներկայացուցիչներին մեծ սիրով անվճար կտրամադրի 25 հեծանիվ: Շտապեք նախօրոք զանգահարել և գրանցվել:

Հեծանվարշավի հետ կապված ցանկացած հարցով զանգեք և անհանգստացրեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 8 մարտի, 2013, 10:30
Ավարտ` 8 մարտի, 2013, 14:00
Վայր` Երևան