Հեծանվարշավ դեպի Էջմիածին
Սկսնակ հեծանվորդների ու պարզապես բոլոր նրանց համար, ովքեր կարոտել են հեծանիվը ու «Հեծանիվ+»-ի արշավները, կազմակերպում ենք կիրակնօրյա հեծանվարշավ դեպի Էջմիածին:

Երթուղին հետևյալն է` Երևան - Փարաքար – Մուսալեռ – Զվարթնոց – Էջմիածին և հետդարձ:

Մեկնարկը` կիրակի օրը, փետրվարի 24-ին, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Հեռավորությունը` 40 կմ
Բարդությունը` ★★☆☆☆, 2/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Հագուստը` սպորտային, տաք, ձեռնոցներ:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 24 փետրվարի, 2013, 09:00
Ավարտ` 24 փետրվարի, 2013, 16:00
Վայր` Էջմիածին