Սուրբ Ծննդյան տոնը Ազատի կիրճում
Վաղը՝ ամսի 5-ին, հեծանիվներով գնում ենք Ազատի կիրճ, գիշերը մնալու ենք ձորում: Կլինեն սառցե այսբերգների հաղթահարումներ, ձյուն, կոփում Ազատ գետում, խարույկ, խորոված սունկ, կարտոշկա, փլավ և խորհրդավոր մի գիշեր :) մոմ կվառենք և կտոնենք ծննդյան տոնը:

Երթուղին հետևյալն է`
Երևան - Ջրվեժ - Ողջաբերդ - Գեղադիր - Ազատի կիրճ, հաջորդ օրը՝ հետդարձ:

Մեկնարկը.շաբաթ օրը՝ ամսի 5-ին, առավոտյան 9:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Վերադարձը. կիրակի օրը՝ ամսի 6-ին:
Հեռավորությունը` 60 կմ
Բարդությունը` * * * - - , 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` սպորտային, տաք, ձեռնոցներ, գլխարկ:
Անհրաժեշտ իրեր՝ մասնակիցները պետք է իրենց հետ ունենան տաք քնապարկ:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654
Սկիզբ` 5 հունվարի, 2013, 08:30
Ավարտ` 6 հունվարի, 2013, 05:30
Վայր` Ազատի կիրճ