Հեծանվարշավ դեպի Գառնու ձոր
Քանի որ անցած անգամ ես շատ էի ուզում գալ, բայց չկարողացա, էս անգամ նորից արշավում ենք Գառնու ձոր :D հայաստանյան ամենագեղատեսիլ ձորերից մեկը: Ազատի ջրերը մաքրություն և զովություն են խոստանում, այնպես որ չմոռանաք վերցնել լողազգեստ: Ճանապարհին փշատի հույսեր կան :)

Երթուղին հետևյալն է`
Երևան - Ջրվեժ - Ողջաբերդ - Գեղադիր - Գառնի - Ազատի կիրճ, և վերադարձ:

Մեկնարկը. կիրակի օրը՝ նոյեմբերի 25-ին, առավոտյան 9:30-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):

Հեռավորությունը` 60 կմ
Բարդությունը` ★★★☆☆, 3/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` սպորտային, տաք, լողազգեստ:

Չմոռանաք նաև հեծանիվը զինել լապտերով:

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ կամ սաղավարտ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654
Սկիզբ` 25 նոյեմբերի, 2012, 05:30
Ավարտ` 25 նոյեմբերի, 2012, 14:00
Վայր` Ազատի կիրճ