Շաբաթօրյա քաղաքային հեծանվարշավ
Այս շաբաթ օրը կիրականացնենք սկսնակ հեծանվորդների կոմից այդքան սպասված քաղաքային հեծանվարշավը: Կշրջենք երևանյան փողցներով, կայցելենք Մաշտոցի այգի, հետո կիջնենք Հրազդանի կիրճ:

Իսկ երեկոյան ժամը 16:00-ից 18:00-ն կլինի հեծանվավարժանք, ինչպես միշտ՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում:

Հավաքվում ենք շաբաթ օրը՝ նոյեմբերի 3-ին, ժամը 9:30, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցում (Լենինգրադյան 31):

Հեռավորությունը` 30 կմ
Բարդությունը` ★☆☆☆☆, 1/5
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` սպորտային, տաք
Տրամադրությունը` բարձր :)

Մասնակցելու պայմանները`
1. Բոլոր մասնակիցները պարտադիր պետք է կրեն սաղավարտ (шлем):
2. Ովքեր ունեն ծխախոտի հետ կապվածություն, այդ օրը պետք է մոռանան ծխելու մասին, այլապես թող մեզ հետ այս արշավին չգան:
3. Նույնը վերաբերվում է նաև ոգելից խմիչքին:

Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ և սաղավարտ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Սկիզբ` 3 նոյեմբերի, 2012, 06:00
Ավարտ` 3 նոյեմբերի, 2012, 11:00
Վայր` Երևան