Լեհ հեծանվորդների հետ հանդիպում, ուղեկցում
Արդեն մի քանի օր է Հայաստան են ժամանել լեհ հեծանվորդներ , որոնց միսսիան է պտտվել Արարատ լեռան շուրջ: Նրանք արդեն հասցրել են լինել Հայաստանի հյուսիսային շրջաններում և երեկ հասել են Երևան: Երկու օրից խումբը թողնելու է Հայաստանի Հանրապետությունը` մեկնելու պատմական Հայաստան:
Հրավիրում ենք բոլորիդ նրանց հետ շփվելու և ուղեկցելու մինչև Գառնի:

Առավոտյան ժամը 9-ին լինում ենք Սայաթ-Նովա 5 հասցեում: Կախված նրանից, թե մեր կողմից ովքեր կմասնակցեն հեծանվարշավին` կամ կուղեկցենք մինչև Գառնի, կամ մինչև Ջրվեժի անտառներ:

Լեհերը կրելու են իրենց շապիկները, իսկ հեծանիվներին ամրացված է լինելու իրենց ազգային դրոշը: Մենք էլ մեր ազգային դրոշը կամրացնենք և կկրենք "Հեծանիվ+"-ի նարնջագուն շապիկները, այնպես որ, ով ունի, թող հագնի:
Սկիզբ` 4 օգոստոսի, 2010, 04:00
Ավարտ` 4 օգոստոսի, 2010, 17:00
Վայր` Գառնի