Հեծանվորդներն առողջ ապրելակերպ են քարոզում
14.09.2010

Սեպտեմբերի 19-ին «Հեծանիվ +» Էկո-մարզական հասարակական կազմակերպությունը հեծանվավազքի մրցույթ է կազմակերպում, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողներն` անկախ սեռից և տարիքից:

Այս միջոցառման գլխավոր նպատակը Հայաստանում առողջ ապրելակերպի քարոզումն ու հեծանվային մշակույթի տարածումն է:

Մրցույթի մասնակիցները անհատական հեծանիվներով 6 կմ տարածություն պիտի անցնեն:

http://epress.am/FNew.aspx?nid=3632