Վերջին իրադարձությունը
|
Եռամարտի մրցումներ
Ազգաբնակչության մեջ առողջ կենսակերպը խրախուսելու, ինչպես նաև Հայաստանում Եռամարտը զարգացնելու նպատակով “Հայաստանի եռամարտի ֆեդերացիան“ «Հեծանիվ+»-ի աջակցությամբ մայիսի 5 ին , առավոտյան ժամը 10.00 ին անց են կացնում Հայաստանի Եռամարտի բաց առաջնություն:
Եռամարտը իրենից ներկայացնում է 3 սպորտաձևերի միաձուլումը` Լող- Հեծանվավազք-Վազք, որը 2000 թ-ից մտցվել է օլիմպիական սպորտաձևերի ցուցակում և անց է կացվում հետևյալ հեռավորություններով` Լող 1500 մետր, Հեծանվավազք 40 կմ, Վազք 10 կմ: |
|
Բարի գալուստ
Բարի գալուստ «Հեծանիվ+»-ի աշխարհ:
Սիրով ձեզ ենք ներկայացնում Հայաստանում հեծանվային շարժումը` իր ակունքներից մինչ օրս, նրա էվոլյուցիան և հնարավոր ապագան, որի կերտողը հենց դուք կարող եք լինել:
Եթե հեծանիվ երևույթը որևէ կերպ հետաքրքրում է ձեզ, ապա դուք ճիշտ տեղում եք: Շարունակեք պրպտել մեր կայքը, համոզված ենք` ասելիք կունենաք, և կարող եք այն անարգել հնչեցնել, դիմել առաջարկություններով կամ աջակցություն առաջարկել:
Իսկ եթե ցանկություն կունենաք ձեր թանկագին ժամանակից ներդնել և անմիջական մասնակցություն ունենալ հեծանվային Հայաստան ձևավորելու գործում, ապա կարող եք դառնալ “Հեծանիվ+” ՀԿ-ի անդամ:


